Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱԶԳԵՆ Ա․ ՓՈՂՈՑ ՏՈՒՆ 2 ՀԱՍՑԵԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱՑՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԾԱՌԻ ՀԱՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 897-Ն որոշման 47-րդ կետի դրույթներով  և հաշվի առնելով Նունե Ծառուկյանի 2024 թվականի հոկտեմբերի 14-ի դիմումը

 1. Թույլատրել քաղաքացի Նունե Ծառուկյանին սեփականության իրավունքով  իրեն պատկանող ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Վազգեն Ա․ փողոց տուն 2 հասցեի հարակից տարացքում գտնվող << բարդի >> տեսակի ծառի հատում իրականացնելու՝ պահպանելով անվտանգության կանոնները։
 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Վազգեն Ա․ փողոց տուն 2 հասցեի հարակից տարացքում գտնվող << բարդի >> տեսակի ծառի հատման աշխատանքները ։
 3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Վազգեն Ա․ փողոց տուն 2 հասցեի հարակից տարացքում գտնվող << բարդի >> տեսակի հատած ծառը տրամադրել բնակավայրի կարիքավոր ընտանիքներին և Արցախից բռնի տեղահանված ազգաբնակչությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հովիկ Մելքոնյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner