Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ կետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի և 39-րդ կետի պահանջների, որոշում եմ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի տարածքում գտնվող, 08-027-0029-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի սահմաններում նոր առաջացող 0,05801 հեկտար մակերեսով հողամասը հասցեավորել՝ «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Բենիամին, 10-րդ փողոց, 1/1 ավտոտնակ»: