Քաղաքացի Գեղամ Սեդրակի Պողոսյանը (ծնված 02/10/1988 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իրենց ընտանիքին պատկանող Լեռնուտ գյուղի 1-ին փողոց 19 հասցեի 08-047-0015-0004 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,09193 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:
Բաժնային սեփականության իրավունքով Սեդա Պողոսյանին, Հովհաննես, Գեղամ և Անուշ Սեդրակի Պողոսյաններին պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Լեռնուտ գյուղի 1-ին փողոց 19 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 162,59 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով, բնակելի տունը, նկուղը, կիսանկուղը և աստիճանահարթակը կառուցվել են 1992 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024MXAWZZ ծածկագրով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 22.1 կետի պահանջների, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան համայնքի Լեռնուտ գյուղի 1-ին փողոց 19 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 162,59 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով, բնակելի տունը, նկուղը, կիսանկուղը և աստիճանահարթակը ճանաչել օրինական առանց վճարների գանձման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: