Այսօր: Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 219
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 հուլիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-078-0024-0042 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,00174 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՔՆԱՐԻԿ ՍԱՆԴՐՈՅԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Մարմաշեն բնակավայրի տարածքում գտնվող համայնքային սեփականության 08-078-0024-0042 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,00174 հեկտար մակերեսով հողամասում 2014 թվականին կառուցվել է ինքնակամ համարվող բնակելի տուն որը մինչ օրս տիրապետում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ՝ Քնարիկ Սանդրոյի Ղազարյանը ով 2023 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան դիմում է ներկայացրել ինքնակամ կառույցն օրինականացնելու խնդրանքով:

Հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00174 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, որպես ինքնակամ կառույց հաշվառված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 202387SREG ծածկագրով,  չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, կառույցի պահպանումը չի խախտվում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, այն կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի» 2-րդ, 3-րդ կետերի դրույթներով որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Մարմաշեն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-078-0024-0042 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00174 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված 17,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական և այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տունը և դրանով զբաղեցված հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) ձեռք բերելու առաջարկություն անել տվյալ կառույցն իրականացրած անձին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղի բնակիչ՝  Քնարիկ Սանդրոյի Ղազարյանին։

3.Անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականության իրավունքները ենթարկել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner