Քաղաքացի Սոնա Գևորգի Գասպարյանը (ծնված 09/06/1973 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իրենց ընտանիքին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովհունի գյուղի, 1-ին փողոց, 14 հասցեի, 0,2566 հեկտար մակերեսով, 08-071-0039-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով։
Բաժնային սեփականության իրավունքով Գնել Արտաշեսի, Սոնա Գևորգի, Լուսինե և Արտաշես Գնելի Գասպարյաններին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովհունի գյուղի, 1-ին փողոց, 14 հասցեի հողամասի վրա գտնվող, 73,34 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, կառուցվել է 1975 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը), իսկ 65,84 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով անասնաշենքը և հացատունը կառուցվել են 2012 թվականից 2020 թվականը (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024PUYEUG ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա) ենթակետի և 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Հովունի գյուղի (Շիրակի մարզ, 18-րդ գոտի) համար 0,0631 է և հիմք ընդունելով Սոնա Գևորգի Գասպարյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովհունի գյուղի, 1-ին փողոց, 14 հասցեի հողամասի վրա գտնվող, 73,34 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական՝ առանց վճարների գանձման:
2.Նույն հողամասի վրա 2012 թվականից 2020 թվականը ինքնակամ կառուցված 65,84 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով անասնաշենքը և հացատունը ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:
3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 10000 դրամ և կիրառել 0,0631 գործակիցը:
4.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 41545 (քառասունմեկ հազար հինգ հարյուր քառասունհինգ) դրամ։
5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում որոշումն համարվում է ուժը կորցրած:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
7.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: