Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի, 163-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետ Խաչատուր Արտավազդի Սանթրոսյանիդիմումը հրամայում եմ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր 3.1-8) Խաչատուր Արտավազդի Սանթրոսյանին տրամադրել 2023 թվականի ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2024 թվականի ամենամյա նվազագույն արձակուրդի մի մասը։
2.Արձակուրդի տևողությունը 15 աշխատանքային օր` 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 08-ը ներառյալ:
3.Ամենամյա արձակուրդի ընթացքում Խաչատուր Արտավազդի Սանթրոսյանի պարտականությունների կատարումը վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-4) Գևորգ Սարգսի Աբրահամյանին:
4․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել արձակուրդիհաշվարկումն ու վճարումը։