Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 779-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2024 թվականի N 779-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՅՈՒՐԱ ՂԱՄԲԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ 2 ՀԱՍՑԵԻ 08-007-0206-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Քաղաքացի Հասմիկ Լևոնի Կիրակոսյանը (ծնված 29/07/1971 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` ժառանգության իրավունքով (հիմք ժառանգության վկայագիր 604-20231109-84-7456981) իրեն փոխանցվող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի, Յուրա Ղամբարյան փողոց, 2 հասցեի, 0,04 հեկտար մակերեսով, 08-007-0206-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու և օրինական հողամասին կից ավելի օգտագործվող 0,03974 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:

   Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի, Յուրա Ղամբարյան փողոց, 2 հասցեի 08-007-0206-0001 կադաստրային ծածկագրով 0,07974 հեկտար մակերեսով հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառույց համարվող 7,1 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տան մասը, 9,0 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով աստիճանները և մեկ ինքնակամ փակված պատուհանը կառուցվել են 1996 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024JPKDWF ծածկագրով:

   Քաղաքացի` Հասմիկ Լևոնի Կիրակոսյանը փաստացի տիրապետում և օգտագործում է 08-007-0206-0001 կադաստրային ծածկագրով, 0,07974 հեկտար ընդհանուր մակերեսով օրինական և դրան կից ավելի օգտագործվող հաղամասը, որն օրենքով սահմանված կարգով համարվում է այն ֆիզիկական անձի սեփականությունը, ով տիրապետում է այդ գույքը` որպես սեփական գույք:

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման կարգի 8-րդ, 8.1-րդ, 10-րդ, 11-րդ կետերի,  18-րդ կետի «դ» ենթակետի, 22․1 կետի  պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Ախուրյան գյուղի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի, Յուրա Ղամբարյան փողոց, 2 հասցեի 08-007-0206-0001 կադաստրային ծածկագրով 0,07974 հեկտար մակերեսով հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառույց համարվող 7,1 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տան մասը, 9,0 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով աստիճանները ճանաչել օրինական առանց օրինականացման վճարների գանձման:

2.Փակված պատուհանի ինքնակամ ձևափոխումը ճանաչել օրինական սահմանված վճարի դիմաց, որը սահմանված է 10000 դրամ և կիրառել շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության 0,1209 գործակիցը: Օրինականացման համար հաշվարկված վճարը կազմում է 1209 (մեկ հազար երկու հարյուր ինը) դրամ։

3.Ճանաչել Հասմիկ Լևոնի Կիրակոսյանի սեփականության իրավունքը 08-007-0206-0001 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում ներառված, ավելի օգտագործվող 0,03 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ: Սահմանված չափից ավել օգտագործվող 0,00974 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Հասմիկ Լևոնի Կիրակոսյանին: Օտարվող հողամասի արժեքը կազմում է 118926 (մեկ հարյուր տասնութ հազար ինը հարյուր քսանվեց) դրամ։

4.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի սեփականատիրոջը  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 6.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.11 Մբ) Որոշում 779-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 32

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner