Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի, սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգի» 7-րդ, 9-րդ և 10-րդ կետերի դրույթներով
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 08-119-0103-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի սահմաններում ներառված 5,31640 հեկտար մակերեսով այլ հողատեսքը փոխել ավելի բարձրարժեք՝ խոտհարքերի հողատեսքի, երրորդ գնահատման խմբի:
2.Որոշման օրինակն օրենքով սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին:
3. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունն արտացոլել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի հողային հաշվեկշռում: