Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի 01-ի թիվ 05-Ն որոշման հավելված N 1-ի 18-րդ կետի 4-րդ ենթակետը և «Տեխզննում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը որոշում եմ՝
1. «Տեխզննում» (հարկ վճարողի հաշվառման համար 04445799 իրավաբանական անձի իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր, Իսահակյան փողոց, տուն 36, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Ախուրյան բնակավայր) իրավաբանական անձին տրամադրել 5 մետր քառակուսի արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն՝ 2024 թվականի համար: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: