|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հոկտեմբերի 2024 թվականի N 240-Ա |
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԱՋՈՒՌ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ «ՄԱՔՍ ԻՆՎԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆԴԵԶԻՏԱԴԱՑԻՏՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով 2024 թվականի սեպտեմբերի 25-ին Ջաջուռ բնակավայրում անդեզիտադացիտների արդյունահանման հետ կապված գործունեության վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար կազմակերպված հանրային լսման արձանագրությունը և հաշվի առնելով նախաձեռնողի՝ «Մաքս ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` Նախնական համաձայնություն տրամադրել «Մաքս ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրից դեպի հյուսիս- արևմուտք 500 մետր հեռավորությամբ գտնվող տարածքում, Ջաջուռի անդեզիտադացիտների հանքերևակման տեղամասում, բազալտի խճի արդյունահանման հետ կապված նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անցկացման նպատակով: |
Կողմ -18 ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԹՈՐՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ | Դեմ -1 ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ | Ձեռնպահ -1 ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(563.43 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|