Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետի և 33-րդ կետի պահանջների, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի 17-րդ փողոց 26 հասցեում գտնվող, 08-027-0004-0023 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի բաժանումից առաջացող հատվածները հասցեավորել հետևյալ կերպ՝
1)բաժանման սխեմայի 0,0774 հեկտար մակերեսով թիվ 1 հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ «Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Բենիամին, 17-րդ փողոց, 26 հողամաս»
2)բաժանման սխեմայի 0,0122 հեկտար մակերեսով օտարման ենթակա հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ «Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Բենիամին, 17-րդ փողոց, 26/1 հողամաս»
2.Գույքի բաժանման սխեման կցվում է սույն որոշմանը՝ համաձայն հավելվածի: