Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1239-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2024 թվականի N 1239-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ԲԵՆԻԱՄԻՆ ԱԼԲԵՐՏԻ ՇԻՐՎԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՑԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 16-ՐԴ ՓՈՂՈՑ 36/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1014-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, հողային օրնսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 9-րդ կետերի, 2-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024  թվականի   հուլիսի 30-ի թիվ 161-Ա որոշման կատարումն ապահովելու նպատակով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ Կ-17102024-08-0046 որոշումը՝ որոշում եմ.

1.Քաղաքացի Բենիամին Ալբերտի Շիրվանյանին (ծնված 09/12/1962 թվական) ժառանգության իրավունքով փոխանցված (հիմք ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 604-20240226-84-7728237), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի 16-րդ փողոց 36/1 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած՝ 08-065-0204-0011 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,05189 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել շինության սեփականատիրոջը:

2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 515 դրամ: Հողամասի ընդհանուր արժեքը կազմում է 267234 (երկու հարյուր վաթսունյոթ հազար երկու հարյուր երեսունչորս) դրամ:

3.Սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

4.Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի 16-րդ փողոց, 36/1 հասցեում գտնվող 0,05189 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի տան նկատմամբ քաղաքացի Բենիամին Ալբերտի Շիրվանյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 1014-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 19

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner