Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 20-ի թիվ 129-Ա որոշումը և 2024 թվականի նոյեմբերի 8-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքապետարանում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող` 08-089-0040-0016 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.094077 հեկտար չորրորդ կարգի, անջրդի արոտավայրը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով` 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Համլետ Քաջիկի Ասատրյանին, ն/ք՝ 015625619 տրված ՝ 27.03.2024թ․, 064-ի կողմից:
2. Օրենքով սահմանված կարգով Համլետ Քաջիկի Ասատրյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով:
3. Պարտավորեցնել Համլետ Քաջիկի Ասատրյանին տարեկան վճարումները կատարել եռամսյակային կարգով: