Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 1485-Ն հրամանով հաստատված հավելվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է ՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2024 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ թիվ 1-21 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: |