Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 245
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 930-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 սեպտեմբերի 2024 թվականի N 930-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 48-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 24 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ ԵՎ 0,99807 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 89-րդ հոդվածի 1-ին մասի, կառավարության 2001 թվականի ապրիլի  12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 9-րդ կետի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1199-Ա որոշման ու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 15-ի թիվ 23 որոշման կատարումն ապահովելու նպատակով, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բակավայրի 48-րդ փողոց, 24 հասցեի 08-004-0052-0072  կադաստրային ծածկագրով 0,99807 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը և այդ հողամասի վրա առկա, 1391,77 քառակուսի մետր արտաքին մակերեսով դպրոցի երկհարկանի մասնաշենքը և 41,28 քառակուսի մետր արտաքին մակերեսով կաթսայատունը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու նպատակով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ կնքել նվիրատվության պայմանագիր:

2.Կատարել նվիրատվության պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ վճարումները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(588.13 Կբ) Որոշում 930-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 33

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner