Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 20-ի թիվ 129-Ա որոշումը և 2024 թվականի նոյեմբերի 8-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքապետարանում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ոսկեհասկ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 08-092-0231-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1.8648 հեկտար հինգերորդ կարգի, անջրդի արոտավայրը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով` 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Սամվել Նազիրովի Պարգևյանին, ն/ք՝ 011645330 տրված՝ 24.08.2021թ․, 064-ի կողմից:
2. Օրենքով սահմանված կարգով Սամվել Նազիրովի Պարգևյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով:
3. Պարտավորեցնել Սամվել Նազիրովի Պարգևյանին տարեկան վճարումները կատարել եռամսյակային կարգով: