Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



01 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՋՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 48-րդ հոդվածի     3-րդ և 4-րդ մասերի, 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 78-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի թիվ 161-Ա, 2024 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 200-Ա, 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 222-Ա և 2024 թվականի հունիսի 20-ի թիվ 128-Ա  որոշումները՝

 1. 2025 թվականի օգոստոսի 6-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Ախուրյանի համայնքապետարանում անցկացնել  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական և ջրային  նպատակային նշանակության հողամասերի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ` համաձայն հավելված 1-ի:
 2. Մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ «Առավոտ» օրաթերթում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am, Շիրակի մարզպետարանի և Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք էջերում հրապարակել հայտարարություն՝ մրցույթի անցկացման օրվա, տեղի, ժամի, հողամասերի գտնվելու վայրի, չափերի, կադաստրային ծածկագրերի, մեկնարկային գների, նախավճարների չափի, քայլերի չափի, օգտագործման նպատակի, ճանապարհների առկայության, հողերի որակական հատկանիշների և հողամասերի նկատմամբ սահմանափակումների մասին՝ համաձայն հավելված 2-ի։
 3.Մրցույթը կազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 137-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հովիկ Մելքոնյան  
Կից փաստաթղթեր՝
(15.57 Կբ) հավելված 1
(16.61 Կբ) հավելված 2
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner