Այսօր: Շաբաթ, 25 Մայիսի 2019թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ
ԳՆԱՀԱՏԵ՛Ք համայնքապետարանի կողմից ներհամայնք. ճանապարհների սպասարկման ծառ-ներից Ձեր բավարարվածությու
Ընտրեք Ձեր բնակավայրը *










ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.08.25 ՀԻՇԵՑՈՒՄ

Ախուրյան համայնքի հարգելի բնակիչներ /Ախուրյան, Արևիկ, Այգաբաց, Բասեն, Հովիտ, Կամո, Կառնուտ, Ջրառատ/
2019թվականի առաջին եռամսյակը մոտենում է ավարտին: Խնդրում ենք կատարել ձեր պարտավորությունները՝ հողի հարկի, գույքահարկի և վարձակալության վարձավճարների գծով՝ տույժերից և հետագա խնդիրներից խուսափելու համար:

Հիշեցնենք նաև, որ մեր համայնքում շատ խնդիրների լուծում կատարվում է հենց այդ հավաքագրված գումարների միջոցով:

Կանխավ շնորհակալություն

25.10.19 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՅՐՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարգելի Ախուրյան համայնքի բնակիչներ 
Խնդրում ենք համայնքում գյուղատնտեսական և այլ բուսածածկ տարածքներում բոլոր տեսակի այրումները կատարել խիստ վերահսկողության ներքո և համաձայնեցնել համապատասխան ստորաբաժանումների հետ: 
Խստագույնս պահպանել հակահրդեհային կանոնները՝ վտանգի դեպքում ահազանգել համապատասխան մարմիններ:

24.05.19 Համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանի ուղերձը, նվիրված՝ շրջանավարտներին
   Սիրելի՛ շրջանավարտներ, ընդունեք ջերմ  շնորհավորանքներս վերջին զանգի և վերջին դասի կապակցությամբ: Այսօրը Ձեզ համար հիշարժան է և անմոռանալի: Դուք հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին, որտեղ ստացել եք գիտելիքներ, հաստատել ընկերական հարաբերություններ, ունեցել բազում  ուրախ և հուզառատ պահեր:  Դուք արդեն կանգնել եք շատ պատասխանատու քայլ կատարելու, Ձեր նվիրական երազանքները իրականություն դարձնելու շեմին,: Սիրելի՛ շրջանավարտներ, ցանկանում եմ Ձեզ վճռականություն, նպատակասլացություն, որ  Ձեր ստացած գիտելիքները ներդնեք  ճիշտ  մասնագիտություն ձեռք բերելու գործում , հանուն հայ ժողովրդի բարօրություն:      Սիրելի՛ ուսուցիչներ, այս գեղեցիկ ... Մանրամասն
10.05.19 Մայիսյան տոները համայնքում
 Մայիսի ութին արցախյան շարժման հերոսներին նվիրված հուշաքարերին ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով համայնքի բնակիչներն ու աշխատանքային կոլեկտիվները երթով շարժվեցին դեպի Ազատամարտիկների գերեզմանատուն, որտեղ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն: Ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին, խնկարկեցին երկրի ազատության համար մարտնչած ազատամարտիկների հիշատակի համար: Մայիսի իննին, համայնքի Ախուրյան, Արևիկ, Այգաբաց, Կամո, Կառնուտ, Հովիտ, Բասեն բնակավայրերում գտնվող Անհայտ զինվորի հուշարձաններին ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին բնակիչները, վարչական ղեկավարներն իրենց աշխատակազմերով: Դպրոցների մանկավարժներն ու աշակերտները, մանկապարտեզների սաները, պարի ու երաժշտական խմբերն իրենց տոնական միջոցառումներով ... Մանրամասն
03.05.19 Մայիսյան միջոցառումներ
  • Մայիսի 8-ին, ժամը 11:00-ին՝ երթ, Աշոտ Շահբազյանի  հուշաքարից      դեպի Արցախյան  հերոսների   գերեզմանատուն:
  •  Մայիսի 9-ին, ժամը 12:00-ին, Անհայտ զինվորի արձանին պսակադրություն:
  •  Մայիսի 9-ին, ժամը 13:00-ին, Հաղթանակի և Խաղաղության տոնին նվիրված միջոցառում՝ համայնքապետարանում:
  • Մայիսի 28-ին, ժամը 12:00-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառում՝ <<Արցախյան ազատամարտիկների պուրակում>>:
30.04.19 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՈՒՄ

Ախուրյանի խճուղի 24 հասցեում գտնվող Ազատամարտիկների պուրակում նույն թաղամասի բնակիչների ջանքերով և Ախուրյանի համայնքապետարանի աջակցությամբ շարունակվում են Ազատամարտիկների հուշարձանի շինարարական աշխատանքները:Շինարարական աշխատանքներին իր աջակցությունն է ցուցաբերել  նաև<<Վարդան Աղբյուր >> ՍՊԸ-ն:

29.04.19 <<Միտքդ վառ պահիր>> մարզային ցուցահանդես

 Ախուրյան համայնքը ապրիլի 27-ին <<Միտքդ վառ պահիր>> խորագիրը կրող մարզային  ցուցահանդեսին ներկայացավ առանձնահատուկ ձևով: Օրվա խորհուրդը հիմնավորող պատկերներով ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձած տաղավարը անտարբեր չթողեց այցելուներին: Լուսանկարների, տիկնիկների և շատ ու շատ պատկերների միջոցով ցուցադրվեցին դրվագներ մեկ տարի առաջ  Հայաստանում կատարված իրադարձություններից: Որոնց հաղթանակի արդյունքում օրացույցի վրա ավելացավ ևս մեկ օր՝ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ: Օրվա առթիվ  շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության  բոլոր քաղաքացիներին, ցանկանում՝ անկոտրում կամք, խաղաղություն, բարօրություն...

27.04.19 Համայնքային ծառատունկ

<<Տոների և հիշատակի օրերի մասին>> ՀՀ օրենքում 2019թվականի ապրիլի 9-ին կատարվել է լրացում, համաձայն որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Այս տարի առաջին անգամ <<Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը>> նշվեց ապրիլի 27-ին: Այդ օրը ծառատունկ կազմակերպվեց Ախուրյան համայնքի Ախուրյան, Արևիկ, Այգաբաց, Բասեն, Կառնուտ, Կամո, Հովիտ, Ջրառատ բնակավայրերում,  որին մասնակցեցին բնակիչները, դպրոցականներն ու մանկավարժները, համայնքային ենթակայության կազմակերպությունները:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
1
ծաղկազարդ
Ախուրյան համայնքի մարզադպրոց
1
1
1
ՇՈՒՇԱՆ նախակրթարան
Իմ գյուղը` Բասեն
Քննարկում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գյումրիի խճ. 42

(0312) 70885 , 091 420 451

akhuryan.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner