Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 16-րդ հոդվածի պահանջների համաձայն, 2025թ-ի օգոստոսի 8-ին, ժամը՝ 14:00-ին, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գ․Հացիկ, 13-րդ փողոց, թիվ 2 շենք) տեղի կունենա հանրային լսում՝ «ԼԵՆՃԱՆՇԻՆ» ՍՊԸ–ի կողմից Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ-1 անդեզիտաբազալտի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնելու գործունեության դեպքում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար։ Դիտողություններ և առաջարկություններ ունենալու դեպքում կարող եք ներկայացնել Ախուրյանի համայնքապետարան։ Նյութերին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում։