|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 օգոստոսի 2019 թվականի N 73 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը, հաշվի առնելով,որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի շրջանավարտներից երկուսը գերազանցությամբ ավարտել են դպրոցը և արժանացել են ոսկե մեդալի (Լիլի Լևոնի Գեղամյանը գերազանցությամբ ավարտել է Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցը, Արտյոմ Գագիկի Սիրեկանյանը՝ Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցը) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով նախատեսնված գումարներից պարգևատրել. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ, Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի շրջանավարտ, ոսկե մեդալակիր Լիլի Լևոնի Գեղամյանին՝ 50000 /հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ, Ախուրյանի թիվ 2 դպրոցի շրջանավարտ, ոսկե մեդալակիր Արտյոմ Գագիկ Սիրեկանյանին՝ 50000 /հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: |
Կողմ -8 ԳԱԲՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԷԼԲԱԿՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ՀԱՄԻԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|