Հիմքը նդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը, հաշվի առնելով,որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակչուհի Լիլի Լևոնի Գեղամյանը գերազանցությամբ ավարտել է Ն.Աղբալյանի անվան ավագ դպրոցը և արժանացել Ոսկե մեդալի պարգևի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով նախատեսնված գումարներից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչներ, Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի և Ախուրյանի թիվ 2 դպրոցի ոսկե մեդալակիրներ, շրջանավարտներ Լիլի Լևոնի Գեղամյանին և Արտյոմ Գագիկ Սիրեկանյանին պարգևատրել 50000 /հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
|