|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2019 թվականի N 123 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹՒՎ 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով, որ առողջական վիճակի պատճառով ոչ բոլոր ազատամարտիկներն են կարողացել մեկնել Վրաստան Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի երկրապահներին եվ զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին դրամական աջակցություն տրամադրելու մասին» թիվ 67 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
- Որոշման մեջ «450000 /չորս հարյուր հիսուն հազար/» թիվը և բառերը փոխարինել «350000 /երեք հարյուր հիսուն հազար/» թվով և բառերով։
- Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
|
Կողմ -9 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԻԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԹՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.67 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|