Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի27-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 113 -րդ հոդվածի 4-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին որոշում է․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի վարչական սահմաններում՝ 08-007-0159-0002 ծածկագրում գտնվող, գյուղատնտեսական մթերքների պահեստ կառուցելու նպատակով 0.29945 հա մակերեսով ջրային հողերի նպատակային նշանակության հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդեքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության պահեստարանների հողերի գործառնական նշանակության՝ համաձայն հավելվածի: |