Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 110-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 110-Ա


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ (ԲՆԱԿԱՎԱՅՐ` ԱՐԵՎԻԿ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԵՆՔԵՐՆ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 08-020-0136-0021 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1.10987 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերի, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արևիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 156-Ն որոշումը, անշարժ գոյքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ <<Ա.Գ. ԷՍԹԵՅԹ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 07172011 հաշվետվությունը՝

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․

  1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական սահմաններում գտնվող (բնակավայր` Արևիկ), համայնքի սեփականությունը համարվող գյուղատնտեսական արտադրական նպատակային նշանակության անավարտ շենքերն ու շինությունները (անասնաշենք` 1186.36 քառակուսի մետր, թռչնանոց` 1185.64 քառակուսի մետր, պահեստներ` 68.25 և 82.71 քառակուսի մետր, ոչխարանոց` 1182.76 քառակուսի մետր) և նրաց պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-020-0136-0021 կադաստրային ծածկագրով 1.10987 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակություն հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08072020-08-0012, հասցեն` մարզ Շիրակ, Ախուրյան համայնք գյուղ Արևիկ 21-րդ փողոց թիվ 16), (հետագայում` անշարժ գույք), օտարել` բաց աճուրդով:
  2.  Աճուրդի դրված անշարժ գույքի համար սահմանել մեկ լոտ:
  3.  Անշարժ գույքի աճուրդն անցկացնել 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 1200-ին Ախուրյանի համայնքապետարանի շենքում, նիստերի դահլիճում (հասցեն` Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրի խճուղի, շենք թիվ 42), իսկ կրկնական աճուրդը` 2020 թվականի նոյեմբերի 2-ին , ժամը 12-00-ին:
  4. Հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ <<Ա.Գ. ԷՍԹԵՅԹ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 07172011 հաշվետվությունը` սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի աճուրդով վաճառքի մեկնարկային գները հաստատել՝ 4 900 000 (չորս միլիոն ինը հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
  5. Հաստատել աճուրդի կանոնակարգը և աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
  6. Աճուրդը կազմակերպելու նպատակով՝
    ա) ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ անհատական կազմով` Հանձնաժողովի նախագահ` Արծրունի Իգիթյան – Ախուրյան համայնքի ղեկավար
    Հանձնաժողովի անդամներ`
    Լիպարիտ Տիգրանյան - համայնքի ղեկավարի տեղակալ
    Սուրեն Աբրահամյան      – Ախուրյան համայնքիղեկավարի տեղակալ,  
    Արամայիս Մքոյան    - Ախուրյան համայնքիավագանուանդամ
    Վարդգես Մելքոնյան    Արևիկ բնակավայրի վարչական ղեկավար
    ա«մէն համիկճան
    ա«տա'էս դ«մէճան     -
    Ախուրյան համայնքիավագանուանդամ
  7.  <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանձնաժողովին վերապահել հրապարակային սակարկություն կազմակերպելու լիազորուրություններով (աճուրդի կազմակերպիչ):

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(41.81 Կբ)
(24.03 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner