Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 144
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2020 թվականի N 144

ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՂԱՍՈՒ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎԻԿ ԳՅՈՒՂԻ 19 ՓՈՂՈՑ,ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԻԱՍԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի 19 փողոց, թիվ 4 հասցեի կիսակառույց շինություն սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի  Հովհաննես Աղասու Նալբանդյանին /հիմք՝Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2020 թվականի վճիռը/ : Քաղաքացի Հովհաննես Աղասու Նալբանդյանը դիմել է Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի 19 փողոց թիվ 4 հասցեի սպասարկման համար զբաղեցրած 0.267876 հեկտար մակերեսով համայնքապատկան հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով , որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով , Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով քաղաքացի Հովհաննես Աղասու Նալբանդյանի դիմումը /մուտքագրված համայնքապետարանում 2020 թվականի հունիսի 23-ին թիվ 793 թվագրմամբ/

                            Որոշում եմ՝

  1. Քաղաքացի  Հովհաննես Աղասու Նալբանդյանին ուղղակի վաճառքի միջոցով  օտարել   սեփականության իրավունքով իրեն պատկանող   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի 19 փողոց, թիվ 4 հասցեի գյուղարտադրական օբյեկտի/խոզանոց/ զբաղեցրած 0.267876 հեկտար մակերեսով հողամասը:
  2. Հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել  տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով, որը հողամասի օտարման պահին  կազմում է 594685 /հինգ հարյուր իննսունչորս հազար վեց հարյուր ութսունհինգ/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ 1 քառակուսի մետրի դիմաց՝222 Հայաստանի Հանրապետության դրամ: 
  3. Սահմանված կարգով կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
  4. Գույքի նկատմամբ իրավունքի պետակա գրանցման և  պայմանագրի նոտարական  վավերացման ծախսերը  կատարել քաղաքացի  Հովհաննես Աղասու Նալբանդյանի միջոցների հաշվին: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 50

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner