Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 հուլիսի 2020 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՂԱՍՈՒ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎԻԿ ԳՅՈՒՂԻ 19 ՓՈՂՈՑ,ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԻԱՍԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅԱՆ /ԽՈԶԱՆՈՑԻ/ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի 19 փողոց, թիվ 4 հասցեի կիսակառույց շինություն սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի  Հովհաննես Աղասու Նալբանդյանի /հիմք՝Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2020 թվականի վճիռը/ : Քաղաքացի Հովհաննես Աղասու Նալբանդյանտ դիմել է Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի 21 փողոց թիվ 15 հասցեի սպասարկման համար զբաղեցրած 0.267876 հեկտար մակերեսով համայնքապատկան հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով , որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդով, ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 43 -րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով , Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով քաղաքացի Հովհաննես Աղասու Նալբանդյանի դիմումը /մուտքագրված համայնքապետարանում 2020 թվականի հունիսի 23-ին թիվ 793 թվագրմամբ/

  1. Քաղաքացի  Հովհաննես Աղասու Նալբանդյանին ուղղակի վաճառքի միջոցով  օտարել   սեփականության իրավունքով իրեն պատկանող   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի 21 փողոց, թիվ 15 հասցեի գյուղարտադրական օբյեկտի/խոզանոց/ զբաղեցրած 0.267876 հեկտար մակերեսով հողամասը:
  2. Հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել  տվյալ հողամասի կադաստրային  գնի չափով , որը հողամասի օտարման պահին  կազմում է 594685 /հինգ հարյուր իննսունչորս հազար վեց հարյուր ութսունհինգ/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ 1 քառակուսի մետրի դիմաց՝222 Հայաստանի Հանրապետության դրամ: 
  3. Սահմանված կարգով կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
  4. Գույքի նկատմամբ իրավունքի պետակա գրանցման և  պայմանագրի նոտարական  վավերացման ծախսերը  կատարել քաղաքացի  Հովհաննես Աղասու Նալբանդյանի միջոցների հաշվին: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner