Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 295
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 նոյեմբերի 2019 թվականի N 295

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՇԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ /ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ/ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ,ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ,ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ, 33.1-րդ, 33.2-րդ, 34-րդ, 35-րդ կետերի «գ», «ե» ենթակետերի,35.1-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում համայնքի սեփականությունը հանդիսացող  08-007-0063-0013 կադաստրային ծածկագրով 0,00327 հա մակերեսով հողամասի վրա «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ինքնակամ կառուցված 12,89 քմ պարիսպը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին և Ախուրյան համայնքի ղեկավարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 276 որոշմամբ շինությունը ճանաչվել է օրինական,այն համարվել է համայնքի սեփականություն և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկվել են պետական գրանցման/վկ. 28102019-08-0056/
                                                                        Որոշում եմ   

1.Օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված  12,89 քմ մակերեսով պարիսպը,  08-007-0063-0013 կադաստրային ծածկագրով 0,00327 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը, հասցե՝ Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Ախուրյան, Շիրակի խճուղի 1/1 , ուղղակի վաճառքի և գնման նախապատվության իրավունքի մասին գրավոր առաջարկություն ներկայացնել ինքնակամ շինությունն իրականացրած «Արդշինբանկ» ՓԲԸ-ին:
2. Օրինական ճանաչված շինության և համապատասխան հողամասի համար սահմանել վաճառքի հետևյալ գներն ու պայմանները՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 35-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, ինքնակամ կառուցված պարիսպի յուրաքնչյուր 1 քմ համար վաճառքի գինը սահմանվում է բազային տուրքի իննսունապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի 470-Ն որոշմամբ հաստատված 12-րդ գոտում ընդգրկված Ախուրյան բնակավայրի համար սահմանված 0.086 գործակցի կիրառմամբ՝ 12,89 x 90000 x 0,086 = 99768 ՀՀ դրամ:
2) Հասարակական կառուցապատման 1քմ հողամասի կադաստրային արժեքը սահմանցած է 528 ՀՀ դրամ,իսկ ավել հողամասի համար կիրառվում է 3 գործակից: Հողամասի օտարման գինը կազմում է ՝ (25.78 x 528)+(6.95x528x3) = 24620 ՀՀ դրամ
3) Սահմանված չափերով ձևավորված կառույցի և հողամասի վաճառքի ընդհանուր գինը կազմում է՝ 124388 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Ախուրյանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին:
4) Սույն որոշման «գ» կետով ձևավորված վաճառքի ընդհանուր գնին հավելվում են տվյալ գույքային միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար մուծված վճարները՝ 26400 ՀՀ դրամ։ Ընդհանուր գումարը կազմում է ՝ 150788 /մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր ութսունութ / ՀՀ դրամ։
5) Ինքնակամ շինությունն իրականացրած անձի կողմից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկը չընդունվելու դեպքում կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է գրավոր առաջարկություն՝ կառույցը վարձակալելու վերաբերյալ:
6) Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից կառույցի վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն վաճառվում կամ օգտագործման է տրամադրվում հրապարակային սակարկություններով՝ աճուրդի կամ մրցույթի ձևով /«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով/։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 38

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner