Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



01 նոյեմբերի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՇԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ /ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ/ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ,ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ,ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ, 33.1-րդ, 33.2-րդ, 34-րդ, 35-րդ կետերի «գ», «ե» ենթակետերի,35.1-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում համայնքի սեփականությունը հանդիսացող  08-007-0063-0013 կադաստրային ծածկագրով 0,00327 հա մակերեսով հողամասի վրա «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ինքնակամ կառուցված 12,89 քմ պարիսպը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին և Ախուրյան համայնքի ղեկավարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 276 որոշմամբ շինությունը ճանաչվել է օրինական,այն համարվել է համայնքի սեփականություն և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկվել են պետական գրանցման/վկ. 28102019-08-0056/
                                                                        Որոշում եմ   

1.Օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված  12,89 քմ մակերեսով պարիսպը,  08-007-0063-0013 կադաստրային ծածկագրով 0,00327 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը, հասցե՝ Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Ախուրյան, Շիրակի խճուղի 1/1 , ուղղակի վաճառքի և գնման նախապատվության իրավունքի մասին գրավոր առաջարկություն ներկայացնել ինքնակամ շինությունն իրականացրած «Արդշինբանկ» ՓԲԸ-ին:
2.Օրինական ճանաչված շինության և համապատասխան հողամասի համար սահմանել վաճառքի հետևյալ գներն ու պայմանները՝

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 35-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, ինքնակամ կառուցված պարիսպի յուրաքնչյուր 1 քմ համար վաճառքի գինը սահմանվում է բազային տուրքի իննսունապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի  470-Ն որոշմամբ հաստատված 12-րդ գոտում ընդգրկված Ախուրյան բնակավայրի համար սահմանված  0.086 գործակցի կիրառմամբ՝

    12,89 x 90000 x 0,086 = 99768 ՀՀ  դրամ:

 բ.Հասարակական կառուցապատման  1քմ հողամասի կադաստրային արժեքը սահմանցած է 528 ՀՀ դրամ,իսկ ավել հողամասի համար կիրառվում է 3 գործակից: Հողամասի օտարման գինը կազմում է ՝ 

    (25.78 x 528)+(6.95x528x3) = 24620 ՀՀ դրամ

գ.Սահմանված չափերով ձևավորված կառույցի և հողամասի վաճառքի ընդհանուր գինը կազմում է ՝  124388  ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Ախուրյանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին:

դ.Սույն որոշման «գ» կետով ձևավորված վաճառքի ընդհանուր գնին հավելվում են տվյալ գույքային միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:

ե.Ինքնակամ շինությունն իրականացրած անձի կողմից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկը չընդունվելու դեպքում կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է գրավոր առաջարկություն՝ կառույցը վարձակալելու վերաբերյալ:

զ.Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից կառույցի վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն վաճառվում կամ օգտագործման է տրամադրվում հրապարակային սակարկություններով՝ աճուրդի կամ մրցույթի ձևով/«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով/։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner