Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 147-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում՝ եկամուտների գծով՝ «678353.3»հազար դրամ թիվը փոխարինել « 688408.3» թվով, 2.Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում՝ ծախսերի գծով՝ «815849.9»հազար դրամ թիվը փոխարինել « 825904.9» թվով: 3.«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 147-Ն որոշման» թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի 1-ի: 4.«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 147-Ն որոշման» թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի 2-ի: 5.«Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 147-Ն որոշման» թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի 3-ի: 6.«Հավելված 6 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 147-Ն որոշման» թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի 6-ի:
|