Ախուրյան համայնքի հարգելի բնակիչներ
2021 թվականի հունիսի 28-ին, ժամը 12:00-ին Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրում, վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ» ԲԲ ընկերության Շիրակի մարզի Այգաբացի անդեզիտաբազալտի հանքավայրի «1-ին և 2-րդ» տեղամասի արդյունահանման ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում /չորրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: