«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2021թ. ապրիլի 23-ին, ժամը 12:00-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի ակումբում տեղի կունենան «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Կառնուտի անդեզիտների հանքավայրի անդեզիտաբազալտների Կառնուտ-1 տեղամասի արդյունահանման /նաև ջարդիչ կայանքի/ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: