Հարգելի բնակիչներ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ մեկնարկում է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրի ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող բաղադրիչի հետաքրքրությունների ներկայացման մրցութային փուլը։
Ծրագրի նպատակն է կանաչ, արտաքին միջավայրին հնարավորինս անվնաս գյուղատնտեսության և ներառական, կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման միջոցով ապահովել ընդհանուր աճ: Ծրագրի մանրամասները ներկայացված են կից ներկայացվող հայտարարությունում, որտեղ նշված է նաև այն հղումը, որի միջոցով կարելի է ներբեռնել ծրագրի ամբողջական փաթեթը։