ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաև քաղաքացիների կուտակումներից խուսափելու և կորոնավիրուսի (COVID-19) հնարավոր տարածումը կանխելու նպատակով, պետական մարմիններին հասցեագրված Ձեր դիմումները, բողոքներն ու հարցումները կարող եք ուղարկել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (հասցեն՝ www.e-request.am), որոնց կպատասխանվեն օրենքով սահմանված կարգով:
Ախուրյանի համայնքապետարանին կարող եք դիմել առցանց՝ akhuryan.am համայնքային պաշտոնական կայքի՝ «Դիմել համայնքապետարանին» բաժնի միջոցով, ինչպես նաև akhuryan.shirak@mta.gov.am պաշտոնական հասցեով:
Խնդրում ենք սահմանափակել այցելությունները համայնքապետար և դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: