Սույն ծրագիրը իրականացվում է ՄԱԶԾ «Կանանց տնտեսական գործունեության զարգացումը» ծրագրի շրջանակներում՝ «ՄԱԿ-Կանայք» կազմակերպության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, և ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։
Ծրագրի շրջանակներում առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ախուրյան համայնքի համայնքապետարանում հունիսի 12-ին ժամը 12.00-ին: խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի այն կանայք և կանանց խմբերը, ովքեր ցանկանում են զարգացնել և համալրել իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, ունենալ եկամտաբեր տնտեսական գործունեություն և կայուն աշխատանք, ծրագրին միանալու ցանկություն ունեցող անձիք կարող են կապվել ծրագրի համակարգող Լուսինե Մկրտչյանի հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ 091 54 11 77, 093 455 115 կամ գրել office@greenlane.am հասցեով: