Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2019թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.08.25 ՀԻՇԵՑՈՒՄ

Ախուրյան համայնքի հարգելի բնակիչներ/Ախուրյան,Արևիկ,Այգաբաց,Բասեն,Հովիտ,Կամո,Կառնուտ,Ջրառատ/

2019թվականի առաջին եռամսյակը մոտենում է ավարտին:Խնդրում ենք կատարել ձեր պարտավորությունները՝ հողի հարկի,գույքահարկի և վարձակալության վարձավճարների գծով՝ տույժերից և հետագա խնդիրներից խուսափելու համար:
Հիշեցնենք նաև, որ մեր համայնքում շատ խնդիրների լուծում կատարվում է հենց այդ հավաքագրված գումարների միջոցով:


Կանխավ շնորհակալություն

25.10.19 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՅՐՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարգելի Ախուրյան համայնքի բնակիչներ 
Խնդրում ենք համայնքում գյուղատնտեսական և այլ բուսածածկ տարածքներում բոլոր տեսակի այրումները կատարել խիստ վերահսկողության ներքո և համաձայնեցնել համապատասխան ստորաբաժանումների հետ: 
Խստագույնս պահպանել հակահրդեհային կանոնները՝ վտանգի դեպքում ահազանգել համապատասխան մարմիններ:

15.04.19 Ծաղկազարդը Արևիկ բնակավայրում
 Ապրիլի 14-ին առանձնահատուկ տրամադրությամբ և ոգևորությամբ էին համակված արևիկցիները: Նրանք առավոտյան  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագի / ձեռամբ՝ Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի.Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների  Առաջնորդ/: Միջոցառմանը ներկա էին՝ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը, Շիրակի մարզպետի խորհրդական՝ Հովհաննես Մաթոսյանը, Ախուրյան համայնքի ղեկավար՝ Արծրունի Իգիթյանը, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, հյուրեր: Պատարագից հետո ներկաները ականատես եղան <<Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ>> բեմականացմանը, Ծաղկազարդ ժողովրդական ծիսակարգին և գեղարվեստական ելույթներին: Ծիսակարգը խորհրդանշող ... Մանրամասն
08.04.19 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԹՈՍՅԱՆԸ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Շիրակի մարզպետի ՝ 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 107-Ա որոշմամբ Ախուրյան համայնքի ավագանու անդամ Հովհաննես Մաթոսյանը նշանակվել է Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնում:
Ախուրյանի համայնքապետարանի անձնակազմը շնորհավորում է պարոն Մաթոսյանին և ցանկանում նորանոր  հաջողություններ:

07.04.19 Համայնքի ղեկավար՝ Արծրունի Իգիթյանի ուղերձը, նվիրված՝ Մայրության և գեղեցկության օրվան
 Սիրելի՛ մայրեր, քույրեր. ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձեզ. գարունն ու այս գեղեցիկ օրը թող Ձեզ համար լինի անսահման սիրո, անհատնում եռանդի ու գոհունակության տոն: Պատահական չէ, որ Քրիստոնեական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը: Տոն, որի խորհուրդը մարդկայնորեն աստվածայինը կրելու ձգտումն է, որը շնորհված է միայն կնոջը: Մեծ է Ձեր դերը հայրենիքի  կերտման, շենացման շնորհակալ գործում:  Ձեր ուսերին եք  կրում  ընտանիքի հոգսերն ու դժվարությունները, սերունդ դաստիարակելու պատասխանատու առաքելությունը: Բազմիցս եք ապացուցել , որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եք անձնվիրաբար կանգնել ձեր ամուսինների, եղբայրների և որդիների կողքին:  Գաղթի ճանապարհներին, ... Մանրամասն
05.04.19 Հարգանքի տուրք՝ մեր հերոսներին

 Ապրիլի 4-ին Ազատամարտիկների գերեզմանատանը տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած Աշոտ Շահբազյանի հոգեհանգստի արարողություն: Ներկաները խնկարկեցին, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին մեր անմահ հերոսի շիրիմին, խոնարհվեցին բոլոր նահատակվածների շիրիմների առաջ: Այնուհետև Աշոտին նվիրված հուշաքարի մոտ կազմակերպվեց հուշ ցերեկույթ: Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին Աշոտի անցած հերոսական ուղին, հանդես եկան նրան նվիրված բանաստեղծություններով, հայրենասիրական երգերով ու պարերով: Միջոցառումը մտովի ներկաներին տարավ մարտի դաշտ, կարծես բոլորը   ԱՇՈՏ էին դարձել, կարծես բոլորի երակներում հերոսի արյուն էր հոսում...
    Փառք ու պատիվ Ձեզ՝ մեր Քաջ հայորդիներ:

03.04.19 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԿԱՌՆՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

2109 թվականի ապրիլի 2-ին Կառնուտ բնակավայրում տեղի ունեցավ հանրային լսում՝ <<Ախուրյանի Կոոպշին>> ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ հանքարդյունաբերության լիցենզիա ձեռք բերելու թեմայով:Լսմանը ներկա էին համայնքի բնակիչներ,մարզպետարանի ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:Համայնքի բնակիչներն իրենց հուզող հարցերով դիմեցին <<Ախուրյանի Կոոպշին>> ՍՊԸ-ի ներկայացուցչին:Մասնավորապես կարևորվեց բնապահպանական խնդիրները և համայնքի տարածքում ներդրում իրականացնելու հարցը: Համայնքի բնակիչները քվեարկեցին հօգուտ լիցենզիա ձեռք բերելու <<Ախուրյանի Կոոպշին>>-ի  դիմումի:

01.04.19 ԴԵՌ ՉԷԻՆՔ ԷԼ ՀԱՍՑՐԵԼ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ,ԵՐԲ ԴԱՐՁԱՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ

2019 թվականի մարտի 30-ին Ռուսաստանի Տուլա քաղաքում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների մրցաշարի 40 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Ստեփանյանը նվաճել է հաղթողի կոչումը:
Սուսաննան  պայքարը սկսել է քառորդ եզրափակչից ,3 գոտեմարտերում էլ հաղթել է ռուսաստանցի մրցակիցների և դրաձել գավաթակիր:

Շնորհավորում ենք մեր չեմպիոնին և մաղթում նորանոր հաջողություններ:

29.03.19 ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ

Մարտի 27-ին Ախուրյան համայնք այցելեց Շիրակի մարզպետ Տ. Պետրոսյանը:Հանդիպմանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցներ, ենթակա կազմակերպության տնօրեններ:Ներկաները բարձրացրեցին իրենց հուզող հարցերը, առանձնացրեցին բնակավայրերում առկա տարբեր խնդիրեր:Կարևորվեց նման ֆորմատով աշխատանքային հանդիպումները հաճախակի դարձնելը:Անդրադարձ կատարվեց համայնքում իրականացված և իրականացվելիք աշխատանքներին:

29.03.19 Ապրիլյան միջոցառումներ
Ախուրյան համայնքում տեղի կունենան հետևյալ միջոցառումները. 2019թվականիապրիլի 4-ին, ժամը 14:00-ին, հուշ ցերեկույթ՝ Աշոտ Շահբազյանի հուշաքարի մոտ.ապրիլի 14-ին, ժամը 12:30-ին, Ծաղկազարդին նվիրված միջոցառում՝ Արևիկ գյուղի Սբ.               Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում.ապրիլի 24-ին, ժամը 11:00-ին, հուշ ցերեկույթ՝ Կոմիտասի հուշարձանի մոտ.ապրիլի 24-ին, ժամը 12:00-ին, հուշ ցերեկույթ՝ Ջրառատ գյուղի Եղեռնի զոհերին                          նվիրված հուշարձանի մոտ.ապրիլի 24-ին, ժամը 13:00-ին, հուշ ցերեկույթ՝ Բասեն գյուղի Եղեռնի զոհերին նվիրված               հուշարձանի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
1
ծաղկազարդ
ծաղկազարդ
ծաղկազարդ
Ախուրյան համայնքի մարզադպրոց
Ախուրյան համայնքի մարզադպրոց
Ախուրյան համայնքի մարզադպրոց
1
1
1
1
1
1
1
1
1
ՇՈՒՇԱՆ նախակրթարան
ՇՈՒՇԱՆ նախակրթարան
ՇՈՒՇԱՆ նախակրթարան
Իմ գյուղը` Բասեն
Իմ գյուղը` Բասեն
Իմ գյուղը` Բասեն
Քննարկում
Քննարկում
Քննարկում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գյումրիի խճ. 42

(0312) 70885 , 091 420 451

akhuryan.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner