|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 օգոստոսի 2019 թվականի N 72 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ԲԱՆԱՎԱՆ, 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/2 ՇԵՆՔԻ ԹԻՎ, ԹԻՎ 3 ԵՎ 9, 1/4 ՇԵՆՔԻ ԹԻՎ 9 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի սեփականություն համարվող Ջրաշինարարների բանավան, 3 փողոց, շենք 1/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 26122017-08-0039, տրված 2017թվականի դեկտեմբերի 26-ին) 1) թիվ 3՝ 69.06 քառակուսի մետր մակերեսով բնակարանը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրել Հովհաննես Գևորգի Բեկջանյանի 3/երեք/ անձից բաղկացած ընտանիքին 2) թիվ 9՝ 70.39 քառակուսի մետր մակերեսով բնակարանը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրել Օլյա Հովհաննեսի Միքայելյանի 6/վեց/ անձից բաղկացած ընտանիքին: 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի սեփականություն համարվող Ջրաշինարարների բանավան, 3 փողոց, շենք 1/4 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 26122017-08-0041, տրված 2017թվականի դեկտեմբերի 26-ին) 1) թիվ 9՝ 64.23 քառակուսի մետր մակերեսով բնակարանը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրել Լուսյա Միշայի Քոչարյանի 7/յոթ/ անձից բաղկացած ընտանիքին |
Կողմ -8 ԳԱԲՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԷԼԲԱԿՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ՀԱՄԻԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|