Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Հասմիկ Վարդանի Ավետիսյանի դիմումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը`Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի
ավագանի որոշում է․
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի սեփականություն համարվող Ջրաշինարարների բանավան, 3-րդ փողոց, շենք 1/3(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման
վկայական թիվ 26122017-08-0040, տրված 2017 թվականի դեկտեմբերի
26-ին) թիվ 8 բնակարանը`39,53 քառակուսի մետր մակերեսով, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրել Հասմիկ Վարդանի Ավետիսյանին (1անձ):
2.Բնակարանի նվիրելու հետ կապված ծախսերը վերապահել վարձակալին: