Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված « Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Մանվել Կիմիկի Գևորգյանը, 2019 թվականի դեկտեմբերի 13-ի դիմումի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 437.56 քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունների և նրանց պահպանման ու սպասարկաման համար նախատեսաված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-020-0133-0082 կադաստրային ծածկագրով 0.09641 հեկտար մակերեսով հողամասի /վկայական 06122019-08-0043 անշարժ գույքի հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնքի,գյուղ Արևիկ, Այգաբացի խճուղի, 4 պահեստ/ ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ տալ համաձայնություն՝ օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 437.56 քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունները և նրանց պահպանման և սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-020-0133-0082 կադաստրային ծածկագրով 0.09641 հեկտար մակերեսով հողամասը /վկայական 06122019-08-0043 անշարժ գույքի հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնքի, գյուղ Արևիկ, Այգաբացի խճուղի, 4 պահեստ/ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 695346 /վեց հարյուր իննսունհինգ հազար երեք հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ արժեքով վաճառել կառուցապատողին՝ քաղաքացի Մանվել Կիմիկի Գևորգյանին/ն/ք 000543181, ք. Գյումրի, Ծուլուկիձեի փ,2/:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Ա. Իգիթյանին՝
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: