Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 182
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 329
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2019 թվականի N 329

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ/ԲՆԱԿԱՎԱՅՐ ԱՐԵՎԻԿ/ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՆՎԵԼ ԿԻՄԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N  912-Ն որոշմամբ հաստատված  «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ   124 որոշումը և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Մանվել Կիմիկի Գևորգյանը 2019 թվականի հոկտեմբերի 22-ի  դիմումի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 437.56  քառակուսի մետր արտաքին մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունների և նրանց պահպանման և սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-020-0133-0082 կադաստրային ծածկագրով 0.09641 հեկտար մակերեսով հողամասի/վկայական 06122019-08-0043,անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ,Ախուրյան համայնք,գյուղ Արևիկ,Այգաբացի խճուղի, 4 պահեստ,/ ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը՝

Որոշում եմ՝

1.Օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված  437.56 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-020-0133-0082 կադաստրային ծածկագրով 0.09641 հեկտար մակերեսով հողամասը/վկայական 06122019-08-0043,անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ,Ախուրյան համայնք,գյուղ Արևիկ,Այգաբացի խճուղի, 4 պահեստ/ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 695346 /վեց հարյուր իննսունհինգ հազար երեք հարյուր քառասունվեց/ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի Մանվել Կիմիկի Գևորգյանին/ ն/ք 000543181, ք. Գյումրի, Ծուլուկիձեի փ,2 / և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

2. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման ՝ քաղաքացու միջոցներով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 40

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner