|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 օգոստոսի 2019 թվականի N 71 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՄՈՒՄԱՏՈՒ ԹՎՈՎ 16 ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 16 անապահով ընտանիքների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2019 թվականի բյուջեի 10.3.1 «Հարազատին կորցրած անձինք» ծրագրի «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» 4726 հոդվածով նախատեսնված գումարներից համայնքի թվով 4 դիմումատու ընտանիքների տրամադրել դրամական օգնություն ընդհանուր գումարով 100.0հազար /մեկ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն թիվ 1 հավելվածի: 2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2019 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի պահուստային միջոցներ «Այլ նպաստներ բյուջեից» ծրագրի 4729 հոդվածից թվով 12 անապահով ընտանիքների տրամադրել դրամական օգնություն ընդհանուր գումարով 175.0հազար /հարյուր յոթանասունհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն թիվ 2 հավելվածի: 3.Մերժել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո բնակավայրի բնակիչներ Գուրգեն Մովսեսյանի,Կարապետ Առաքելյանի Կառնուտ բնակավայրի բնակիչ Էլբակ Պապոյանի դիմումները: |
Կողմ -8 ԳԱԲՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԷԼԲԱԿՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ՀԱՄԻԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(18.32 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|