Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 19-ի թիվ 56-Ա որոշումը և հաշվի առնելով որ ինքնակամ շինությունն իրականացրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան գյուղի բնակիչ՝ Աղունիկ Մարտունիկի Առաքելյանը, իր 2024 թվականի մարտի 7-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 89,1 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և շվաքարանը, 54,81 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով հացատունը և անասնաշենքը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-077-0018-0012 կադաստրային ծածկագրով 0,09971 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկությունը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 89,1 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և շվաքարանը, 54,81 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով հացատունը և անասնաշենքը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-077-0018-0012 կադաստրային ծածկագրով, 0,09971 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Մայիսյան 6-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 4 բնակելի տուն, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 12032024-08-0048) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 842936 (ութ հարյուր քառասուներկու հազար ինը հարյուր եռեսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, որից՝ 329429 (երեք հարյուր քսանինը հազար չորս հարյուր քսանինը) Հայաստանի Հանրապետության դրամը շինության արժեքն է, իսկ 513507 (հինգ հարյուր տասներեք հազար հինգ հարյուր յոթ) Հայաստանի Հանրապետության դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Աղունիկ Մարտունիկի Առաքելյանին:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
3.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Աղունիկ Մարտունիկի Առաքելյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: