Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 160-Ա որոշումը և 2024 թվականի ապրիլի 19-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի ապրիլի 19-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող` 08-020-0117-0026 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2,49566 հեկտար երրորդ կարգի, անջրդի վարելահողը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 53000 /հիսուներեք հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Արմինե Մառլենի Սերոբյանին, անձնագիր՝ AL 0332733, տրված՝ 12.07.2023թ․, 030-ի կողմից:
2. Օրենքով սահմանված կարգով Արմինե Մառլենի Սերոբյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով:
3. Պարտավորեցնել Արմինե Մառլենի Սերոբյանին տարեկան վճարումները կատարել եռամսյակային կարգով: