Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 160-Ա որոշումը և 2024 թվականի ապրիլի 19-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի ապրիլի 19-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող` 08-020-0123-0013 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1,3551 հեկտար երրորդ կարգի, անջրդի վարելահողը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 19000 (տասնինը հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Պելե Գասպարի Բաղդասարյանին, անձնագիր՝ AS 0463880, տրված՝ 30.11.2018թ․, 030-ի կողմից:
2. Օրենքով սահմանված կարգով Պելե Գասպարի Բաղդասարյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով:
3. Պարտավորեցնել Պելե Գասպարի Բաղդասարյանին տարեկան վճարումները կատարել եռամսյակային կարգով: