Քաղաքացի Ժիրայր Ռազմիկի Մահտեսյանը (ծնված 1958 թվականի փետրվարի 6-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մ արզի Ախուրյան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 17-րդ փողոց, 22 հասցեի 08-004-0014-0030 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,143423 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:
Համասեփականության իրավունքով Ժիրայր Ռազմիկի, Անահիտ Լյուդվիկի, Գայանե, Մանվել և Սամվել Ժիրայրի Մահտեսյաններին պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 17-րդ փողոց, 22 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 161,11 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը, աստիճանահարթակները, շվաքարանը, օժանդակ շինությունները, կիսանկուղը ավտոտնակը կառուցվել են 1994 թվականից 1996 թվականը (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024GMPGZP ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ սահմանված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 18-րդ կետի դ) ենթակետի և 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների սահմանված չափը՝ որը Ազատան բնակավայրի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 և հիմք ընդունելով Ժիրայր Ռազմիկի Մահտեսյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 17-րդ փողոց, 22 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 161,11 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը, աստիճանահարթակները, շվաքարանը, օժանդակ շինությունները, կիսանկուղը և ավտոտնակը ճանաչել օրինական՝ առանց վճարների գանձման:
2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված ինքնակամ փակված թվով մեկ պատուհանի օրինականացման համար սահմանել 10000 դրամ և կիրառել շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության 0,1209 գործակիցը։
3.Ինքնակամ փակված պատուհանի օրինականացման համար հաշվարկված գումարը կազմում է 1209 (մեկ հազար երկու հարյուր ինը) դրամ։
4.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում որոշումն համարվում է ուժը կորցրած:
5.Նույն հողամասի վրա գտնվող 2020 թվականին կառուցված 36,17 և 38,29 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով շվաքարանները թողնել ինքնակամ, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում են հողամասի համասեփականատերերը:
6.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի 17-րդ փողոց 22 հասցեի 08-004-0014-0030 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենք շինությունները օրինական ճանաչելու մասին» թիվ 345-Ա որոշումը ճանաչել անվավեր։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
8.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: