Քաղաքացի Համեստ Աղվանի Հովհաննիսյանը (ծնված 1956 թվականի հոկտեմբերի 20-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ բաժնային սեփականության իրավունքով իրենց ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ջաջուռ բնակավայրի, 3-րդ փողոց, 39 հասցեի, 08-094-0033-0009 կադաստրային ծածկագրով 0,1 հեկտար մակերեսով հողամասի և ավել օգտագործվող 0,02 հեկտար մակերեսով հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 162,49 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի նշանակության շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ բնակելի նշանակության շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի դրույթներով՝ որոշում եմ․
1.Ճանաչել քաղաքացիներ՝ Ռուբիկ Մանուկի (ծնված 1953 թվականի նոյեմբերի 07-ին), Համեստ Աղվանի (ծնված 1956 թվականի հոկտեմբերի 20-ին), Սոֆյա (ծնված 1978 թվականի սեպտեմբերի 08-ին), Ռիտա (ծնված 1980 թվականի օգոստոսի 21-ին), Գրետա (ծնված 1983 թվականի օգոստոսի 15-ին), Ռուբեն (ծնված 1987 թվականի մարտի 19-ին) և Ռուզան (ծնված 1987 թվականի մարտի 19-ին) Ռուբիկի Հովհաննիսյանների բաժնային սեփականության իրավունքները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ջաջուռ բնակավայրի, 3-րդ փողոց, 39 հասցեի 08-094-0033-0009 կադաստրային ծածկագրով 0,12 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա մինչև 2001 թվակամի մայիսի 15-ը կառուցված 162,49 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի նշանակության շինությունների նկատմամբ։
2.Նույն հողամասի վրա 1991 թվականին կառուցված հիմքը թողնել ինքնակամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հողամասի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
4.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: