Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամ Արտաշես Գևորգյանի դիմում-առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի գերեզմանատան ցանկապատման և Արվեստի դպրոցին հարակից փողոցի բարեկարգման աշխատանքներն ընդգրկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2020 բյուջեով նախատեսվող ծրագրերում: |