Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 23 հուլիսի 2015 թվականի N 828-Ն որոշումը
Որոշում եմ
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի սեփականություն հանդիսացող բնակավայրի հողերի այլ հողերի գործառնական նշանակության, ծածկագիր 08-020-0017-0007-ից, 0,14002 հեկտար հողամասը փոխադրել հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
2.Հողամասին տրամադրել՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Արևիկ, 2/3 փողոց, թիվ 12 հասցեն:
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
4.Որոշումը ենթակա է գրանցման անշարժ գույքի հասցեների ռեգիստրում: