Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
- Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի հաղորդումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2019 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման մասին՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելու պահից:
|