Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18--րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2020 թվականի բյուջեի «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածից 1 000 000 /մեկ միլիոն / դրամ հատկացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի « Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դամահավաք արշավին: 2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2020 թվականի բյուջեի «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածից 1 000 000/մեկ միլիոն / դրամ հատկացնել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին |