Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 21


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՅԳԱԲԱՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ,ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ,ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի դրույթներով <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին  որոշում է՝

 

  1. Հիմնադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<ԱՅԳԱԲԱՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>>  համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել կազմակերպության կանոնադրությունը:
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<ԱՅԳԱԲԱՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց  և սեփականության իրավունքով տրամադրվող գույքի ցանկը՝ համաձայն հավելվածների: 
  3. Հաստատել Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<ԱՅԳԱԲԱՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
  4. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Ախուրյան  համայնքի ղեկավարի կողմից ներկայացրածտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Անդրանիկի  Հուրոյանի թեկնածությանը (ծնված 17.08.1992թվականին, հաշվառված՝ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գ.Այգաբաց, 17 փողոց,  տուն 26 հասցեում):
  5. Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի <<ԱՅԳԱԲԱՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել  հաշվառման իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.50 Կբ)
(28.59 Կբ)
(11.87 Կբ)
(13.56 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner